կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 17:26
Մշակույթ

Լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին կհյուրընկալվի «Ոսկե ծիրան»-ին

Լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին կհյուրընկալվի «Ոսկե ծիրան»-ին

«Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի «Գերմանակական նոր կինո» ծրագիրը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը`

«Փյունիկ», Քրիստիան Փեցոլդ

«Երբ մենք երազում էինք», Անդրեաս Դրեզեն

«Մենք երիտասարդ ենք, մենք՝ ուժեղ», Բուրհան Քուրբանի

«Շյոնեֆելդ բուլվարը», Զիլքո Էնդերս

«Սիրած քույրեր», Դոմինիկ Գրաֆ:

 

Գերմանական ֆիլմերի մեծ ընտրանի կա նաև փառատոնի մրցույթային ծրագրերում. հիմնական մրցույթում ներառված է Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը:    

«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծնագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի Լեհական կինոյի օր: Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջ»-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի «Մարմին» ֆիլմը:  Լեհական ֆիլմերը միշտ էլ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային ծրագրերում մեծ ընդգրկում են ունեցել և այս տարին բացառություն չէ: Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:

«Բեկորներ», Ագա Վոշչինսկա («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ)

«Հիտլերն օպերայում», Միխալ Գժիբովսկի («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ)

«Միակ ելքը», Պյոտր Դոմալևսկի («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ)

«Հովվի երգը», Վահրամ Մխիթարյան (Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ)

Փառատոնին կհյուրընկալվի նաև անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:

 Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի Ռուսական Կենտրոնն աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: Փառատոնի գրեթե բոլոր մրցույթային ծրագրերում ընդգրկված են Ռուսական արտադրության ֆիլմեր.

«Քլինչ»,Սերգեյ Պուսկեպալիս (Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ)

«Անջատիչը», Սերգեյ Դախին («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում)

«Դարաշրջանի վերջը», Սոֆյա Չերնիշովա («Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում)

«Բժիշկը», Աննա Գորոյան (Հայկական համայնապատկեր կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ)

Իսկ «Պիոներ հերոսներ» ֆիլմով կբացվի ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը:

Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում միշտ ակտիվ է եղել ռուսական առաջատար լրատվամիջոցների և լրագրողների ներկայությունը «Ոսկե ծիրանի»-ին: Այս տարի փառատոնի լուսաբանման նպատակով Երևան կժամանեն հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը («Կոմերսանտ»), Դանիլ Դոնդուրեյը և Զառա Աբդուլաևան («Իսկուստվո կինո»):

Հարկ է նշել նաև Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի հետ տևական համագործակցությունը, որն արդեն երրորդ տարին է «Ոսկե ծիրան»-ի կողքին է և աջակցում է տարբեր ծրագրերի իրականացմանը: