Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Տեղեկացրել էինք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի փոխարեն թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Yerkir.am-ին թատրոնից հայտնեցին, որ առաջիկայում սպասվում է կարևոր իրադարձություն՝ Անահիտ Աղասարյանի «Ապրիլ և ապրել» պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք` թիկունքում» ներկայացմամբ թատրոնը կհյուրընկալվի Լիբանանում: Ներկայացումը Լիբանանում կցուցադրվի երեք անգամ՝ նոյեմբերի 8-ին, 11-ին և 12-ին:
Թատրոնից տեղեկացրեցին նաև, որ, բացի այդ ներկայացումից, կցուցադրվեն «Սիրո CASTING» և «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները:
Նշենք, որ «Հարսանիք` թիկունքում» ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, այն նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացման բեմադրական աշխատանքներն ընթացել են շուրջ մեկ տարի, իսկ պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 30-ին և 31-ին: