| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում ամեն ինչ արդեն վաղուց էր ավարտվել:
«Ես կարծում եմ, որ Բաղրամյանում ամեն ինչ արդեն վերջացած էր: Հնարավոր չէ շաբաթներով փակ պահել մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը և տեղ «բրոնյա» անել, առավոտյան գնալ տուն, երեկոյան գալ` մասնակցելու շոուների, զբոսանքների: Դա պողոտա է, սա մայրաքաղաք է, և պետք է բացվեր: Ես կարծում եմ, որ շատ լավ են արել»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով`Բաղրամյանում պայքարը նույնիսկ թուլանում էր և կորցնում իմաստը: «Պահանջներն ավելի հստակ էին դրված առաջ, իսկ վերջին օրերին բոլորովին այլ պատկեր էր ստացել այս ամենը: Վերջին օրերին ցուցարարները որևէ բան չէին անում»,- ասաց Ախոյանը` հավելելով, որ նրանց գործողությունները խոսում էին այն մասին, որ օրական մեկ քայլ հետ էին գնում, որովհետև ասելիքը սպառվել էր: