|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչեւ մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի․ այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ։
Որոշ տեղեկություններով, փետրվարի 20-ի համար էլ էր Լուսինյանն իրազեկում ներկայացրել, սակայն Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ բանակցությունների արդյունքում տեղը զիջել են գործընկերներին։ Ուշագրավ է, որ այսօր փետրվարի 23-ն է, սակայն «ծռերն» այս ընթացքում հավաքներ գրեթե չեն իրականացրել»,- գրում է թերթը։