|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ադրբեջանը դեգրադացիա է ապրում ներքաղաքական, տնտեսական հարցերում, իսկ, դրան զուգահեռ, Արցախում հակառակ պատկերն է. այսօր լրագրողներին ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի հետ կապված պատկերացումները հայկական իրականությունում տարբեր վերլուծաբանների, քաղաքական գործիչների կողմից բոլորովին այլ մեկնաբանության են արժանանում, ինչը իրականության հետ քիչ աղերս ունի:
«ԼՂՀ-ում 10 տոկոսի չափով տնտեսական աճ կա, մարդիկ աշխատում են, ներքաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ բնագավառներում առաջընթաց կա»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով, որ չի ընդունում նաև տեսակետը, թե համանախագահող երկրները վերջին շրջանում սկսել են հակաադրբեջանական հայտարություններ անել:
«Այդ հայտարարությունները ոչ թե հակաադրբեջանական են, այլ՝ օբյեկտիվ: Պետք է ճիշտ բնութագրել իրավիճակը, բոլորը կոնֆլիկտի կողմեր են ներկայացնում Հայաստանին ու Ադրբեջանին, մինչդեռ գիտենք, որ այդպես չէ: Արցախն է կոնֆլիկտի մյուս կողմը: Այստեղ Հայաստանը ոչ թե փոխարինում է Արցախին, այլ պարզապես Արցախի կողքին է»,- ասաց Իսագուլյանը՝ հավելելով. «Այդ հարցը Հայաստանն Արցախի փոխարեն չպետք է որոշի»: