|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը կանցկացնի սեմինար լրագրողների և մարզերի ներկայացուցիչների հետ այն թեմայով, թե ինչպես կարելի է անվտանգ սելֆի անել:
РИА Новости-ից տեղեկանում ենք, որ ՌԴ ՆԳՆ-ին անհանգստացնում է այն փաստը, որ օրեցօր ավելանում են սելֆի անելու հետևանքով մահավածների և մարմնական վնասվածքներ ստացողների թիվը:
Հիշեցնենք, որ վերջին դեպքը տեղի էր ունեցել այս գիշեր` Մոսկվայի կենտրոնում եիտասարդ աղջիկ էր մահացել սելֆի անելու ժամանակ. նա ընկել էր կամրջից:
«Մեզ անհանգստացնում են օրեցօր աճող դեպքերը: Երեքշաբթի օրը մենք վիդեո-սեմինար կանցկացնենք` «Անվտանգ սելֆի» թեմայով: Սեմինարի նպատակն այն է, որ մենք ցույց տանք, թե սելֆին կարելի է անել նաև կյանքը վտանգելու»,-ասել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը: