Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն` նոր նախարարներ են նշանակվել: Համաձայն հրամանագրերի՝ Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար` ազատվելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։ Լեւոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար` ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից։
Սպարտակ Թեւոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար` ազատվելով ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:
Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ` ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:
Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։