Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին` արդյո՞ք 3 տոկոսանոց վարկը ժամկետանց լինելու դեպքում դառնալու է 4,5 տոկոս: Պատգամավորը նշեց, որ ևս մեկ սարսափելի պահ կա համաձայնագրում, մասնավորապես` ժամկետանց վարկ դառնալու դեպքում այն դառնում է համախմբված պարտք, և ռուսական կողմն իրավունք է ստանում այն հայտարարել անմիջապես մարման ենթակա:
«Չլինելով պարտքերի մեծ մասնագետ, բայց լինելով ֆինանսիստ` ես գտնում եմ, որ սա շատ դաժան պատժիչ տնտեսական գործողություն է: Այսինքն` ռուսական կողմը ինչ ուզենա, կարող է հայտարարել, ինչո՞ւ է այսպիսի դաժանություն դրևսորվել»,- հարցրեց պատգամավորը:
Ըստ նրա` դատելով հավելվածից, զինատեսակներ կան, որոնց արտադրությունը դեռ նոր է սկսվելու` կես տարի կամ մեկ տարի հետո, բայց պարտքի տոկոսն անմիջապես է սկսում հաշվվել, սա՞ ինչպես է լուծվելու:
Արա Նազարյանը պատասխանեց, որ եթե մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ վարկի տոկոսը դառնալու է 4,5 տոկոս, ուրեմն այդպես է: Պարտքերի մասով նշեց, որ սարսափելի բան չկա, ստանդարտ պայմաններով կնքված համաձայնագիր է: