Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար, Մայդանի ակտիվ մասնակից Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է հայտնել հայ ցուցարարներին:
«Իմ թանկագին Հայաստան,
Եղավ մի օր, երբ մեզ ծեծեցին և ցրեցին Կիևի Կրեպոստնայա նրբանցքում, հավաքեցին մեր բարիկադները, թվում էր՝ հանգցրեցին հույսերը… Ձմեռ էր, ձյուն էր տեղում, մենք 8 հոգով վերադառնում էինք Մայդան՝ ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձյան մեջ կորած…
Մենք մեզ հետ բերել էինք բանակային մեծ թերմոս՝ միակ բանը, որ հաջողվել էր այդ ժամանակ դուրս բերել հատուկջոկատայինների կողմից ջախջախված հեռավոր բարիկադի առաջադեմ կետից։ Մեր ոտքերը ցավում էին։ Մեր ձեռքերը սառչում էին ցրտից՝ առանց ձեռնոցի, որ կորցել էինէ ծեծկռտուքի ժամանակ, իսկ մենք տանում էինք մերոնց մոտ՝ Մայդան, այդ ծանր` 20 լիտրանոց բանակային թերմոսը` արդեն սառը թեյով։ Որպես խորհրդանիշ։ Որպես մեր ձգտում՝ չնահանջելու և ազատ լինելու…»,- գրել է նա: