Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիպրոսի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը հերքել է այն տեղեկությունը, թե կուսակցության որոշ ներկայացուցիչներ դեմ են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը. գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական gundemkibris.com լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, թե Կիպրոսի խորհրդարանում «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը ներկայացնող որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը՝ պատճառաբանելով, թե այն կիպրոսցի թուրքերի կողմից հավանության չի արժանանա:
Սակայն կուսակցությունն արդեն հերքող հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը, ինչպես միշտ, կանգնած է հայ ժողովրդի կողքին, և պնդումները, թե կառավարության և խորհրդարանի միջև կան տարաձայնություններ, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վնաս են հասցնում հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությանը: