Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին, որում անդրադարձել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալուն, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետերի խնդրին, ինպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Ղարաբաղում խոցված հայկական ուղղաթիռին:
Հարցազրույցը մասնակի կրճատումներով՝ ստորև:
-Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԵՏՄ-ից: Գուցե ներդրումների՞, որոնք կարվեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:
- Հայաստանը բիզնեսի վարման թեթևության, ազատ տնտեսական միջավայրի ցուցանիշներով առաջատարն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքում: Այդ պատճառով կարծում ենք, որ գրավիչ և հետաքրքիր վայր ենք ներդրումների համար, որոնց նպատակը կլինի ԵՏՄ տարածքում ապրանքների արտադրանքը, վաճառքը կամ էլ ծառայությունների մատուցումը: Բացի այդ` կա Միության քաղաքական բաղադրիչը՝ առավել ևս հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության ասպեկտները: Հայաստանը ՌԴ-ի ռազմաքաղաքական և ռազմավարական դաշնակիցն է:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առկա դժգոհություններին՝ կապված երկրի՝ ԵՏՄ-ին միանալու հետ:
- Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ հասարակական ինստիտուտների զարգացման մակարդակը շատ բարձր է: Խոսքը խոսքի ազատության, սեփական կարծիքի արտահայտման մասին է: Եվ ես նորմալ եմ վերաբերվում այն փաստին, որ հասարակական որոշ շերտեր համաձայն չեն այդ ընտրութանը: Նրանք ներկայումս փոքրամասնություն են կազմում: Սական մենք հարգում ենք մեր քաղաքացիների կամաարտահայտումը:
- Վերջին հարցը: Ի՞նչ եք մտածում ՀՀ-ի՝ իր ճանաչված սահմաններով ԵՏՄ-ին անդամակցելու և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետերի մասին:
- Հարցը շատ պարզ է, և կտրվի հստակ պատասխան: Աշխարհի 10 մլն հայերն ունեն երկու հայկական պետություն՝ ՀՀ եւ ԼՂՀ: Բնականաբար, ՀՀ իրավունք ունի միայն իր տեսակետը հայտելու և ինչ-որ միության անդամակցելու միայն իր անունից: Մենք բազմաթիվ կառույցների անդամ ենք: Իսկ ԼՂՀ-ն ներկայումա կառուցում է իր պետականությունը: Սակայն երկու հայկական պետությունների գոյությունը պատմականորեն կայացած փաստ է: Եվ որպեսզի տարածաշրջանը բարգավաճի, պարզապես պետք է հաշտվել այդ փաստի հետ:
- Բայց Հայաստանն ինքը դեռ չի ճանաչել ԼՂՀ-ն:
- Հայաստանը հարգում է ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդական ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Եվ չխախտելով ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության առաջ ստանձած պարտավորություններր՝ այս փուլում դե յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն, թեև դե ֆակտո այդ ճանաչումը վաղուց է տեղի ունեցել:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրան, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր կհայտնվեն:
- Հենց որ մենք անցանք ԼՂ թեմային, ձեր վերջին հարցը այնքան էլ վերջինը չդարձավ…
-Սակայն դրանք, այնուամենայնիվ, կլինե՞ն:
- Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը, կարող ենք այդ թեմային առանձին հարցազրույց նվիրել…
-Այնուամենայնիվ, ինչ կասեք մաքսակետերի մասին:
- Միասին կկարգավորենք ԼՂ հակամարտությունը: Վերջապես կայցելեք Հայաստան և կտեսնեք՝ ինչպես ենք մենք զարգանում՝ և' ՀՀ-ն, և' ԼՂՀ-ն: Իսկ այս փուլում պետք է ընդգծել, որ մենք խորապես դատապարտում ենք ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Խաղաղությունը Հարավային Կովկասում ուղղակի մազից էր կախված: Մեզ հաջողվեց կանխել լայնածավալ պատերազմը միայն հայկական ղեկավարության խոհեմության և ԼՂՀ ՊԲ-ի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
- Եվս մեկ հարց…
- Մինչ վաղը…
- Ուղղաթիռը խոցվել է ռուսական զենքով, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
- Ադրբեջանի զորքերը խոցել են ուղղաթիռը` խախտելով հրադադարը, որի մասին 1994-ին Ադրբեջանը խնդրել էր ՀՀ-ին և ԼՂՀ-ին…
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի