Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թեև իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը փակված է, քանի որ չկա հանրային պահանջ, սակայն վերջին զարգացումներից հետո կրկին վերադարձել են դրան և հանգամանալից պատրաստվում են ընտրություններին։ Կառավարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված հերթական նախագիծը, ըստ իշխանական մեր աղբյուրի, կարելի է նախընտրական քայլերի շարքում դասել։ Նախագծով առաջարկվում էր ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետները լրացած քաղաքապետներին և գյուղապետներին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններ։
Հիշեցնենք, որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում։ Ժամանակավոր համայնքապետերի ինստիտուտը ներդնելով՝ իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ համայնքապետերի ընտրությունների ժամանակ կարող են անցանկալի անձինք գալ այդ պաշտոններին։ Իշխանությունը, որը նախկիններին մեղադրում էր համայնքապետերի ՀՀԿ-ացման համար, հասկանում է, որ առանց ՏԻՄ-երն իրենով անելու հնարավոր չէ հաղթել ընտրություններում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: