|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ՝ խորհրդարանական ընտրություններից հետո, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել այն պատշգամբից, որտեղից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին ելույթներ էր ունենում:
Ըստ Demokrathaber-ի՝ վարչապետ Դավութօղլուն, ով ընտրություններից առաջ խոստացել էր հրաժարական տալ միակ իշխող կուսակցությունը չլինելու դեպքում, ելույթի ընթացքում «մոռացել է» տված խոստումը: Թեև Էրդողանի և նրա սիրելի կուսակցությունը ընտրությունների արդյունքում դադարեց լինել միակ իշխող կուսակցությունը, Դավութօղլուն կրկնել է, որ հաղթողը դարձյալ իրենց կուսակցությունն է: Մեկ րոպե տևած ելույթում Դավութօղլուն նշել է, որ շարունակելու են «Նոր Թուրքիա» կերտելու` իրենց աշխատանքները:
Ի դեպ, ելույթի ընթացքում զգացվել է Դավութօղլուի` անտրամադիր լինելը: