Օգոստոսի 24-ին` ժամը 21.00-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետև վրաերթի ենթարկել 3 երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: