|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տեղեկացրել էինք, որ պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակել է տեսանյութ` իր անվան հետ կապված սեքս-սկանդալի գործով: Նա նշեց, որ բավական երկար էր մտածում` հրապարակե՞լ տեսանյութը, թե՞ ոչ, բայց որոշել է հրապարակել` մի շարք հարցերի պատասխաններ վերջնական ճշտելու համար:
«Երեք անգամ են մտել իմ ֆեյսբուքյան էջ: «Սոլո» սրճարանից է եղել իմ ֆեյսբուքյան էջ առաջին մուտքը: Հավանաբար, փորձել են կոմպրոմիս գտնել, բայց չի ստացվել, և դուրս են եկել: Երկրորդ անգամ էլ մտել, և տեքստն են ստեղծել այդ սկանդալի, իսկ երրորդ անգամ մտել են իմ էջ և տեղադրել այն «զրույցը», որը հայտնի է բոլորին»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ տարբեր սրճարաններից են մտել իր ֆեյսբուքյան էջ` հույս ունենալով, որ տարածքում տեսախցիկներ չկան:
Ըստ նրա` մամուլում այս ընթացքում 200-ից ավելի հրապարակումներ են եղել պոլիտեխնիկի մասին, 200-ն էլ` բացասական:
Հարցին, թե, իր պնդմամբ, սարքած սեքս-սկանդալը ինչո՞ւ են կյանքի կոչել, Թոքմաջյանը պատասխանեց, թե այդ մասին ոչինչ չի ասի, թեև ինքն ունի դրա պատասխանը: «Այդ պատասխանը ես իմ ներսում ունեմ, սակայն այսօր ոչինչ չեմ ասի»,- ասաց նա: