|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Yerkir.am-ը, այսօր Կիեւյան կամրջից ինքնությունը չպարզված տղամարդ էր նետվել:
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակիչ Արտակ Հարությունյանի մահվան պատճառները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2015թ հունիսի 5-ին՝ ժամը 11:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել, որի հետևանքով մահացել է:
Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը, ով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է, 41 տարեկան։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնասպանություն գործելու պատճառները։