|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր առավոտյան` ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
ՀՀ քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ, հաշվի առնելով վնասվածքները, դեռևս հնարավոր չի եղել դիակը ներկայացնել ճանաչման, այդ իսկ պատճառով մահացածի ինքնության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:
Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա - Սեբաստիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Yerkir.am-ի նախնական տեղեկություններով` ինքնասպանություն գործած 20-25 տարեկան քաղաքացին պայմանագրային զինծառայող է: