|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրոպացի քաղաքական գործիչները չեն կարող որևէ շահագրգռվածություն ունենալ այն բանում, որ G8-ը մնա G7, քանի որ միջազգային հանրությունը Ռուսաստանի կարիքն ունի։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գերմանական Neue Ostanbrücker Zeitung-ին հետ զրույցում. հայտնում է РИА Новости-ն։
«Մենք Ռուսաստանի կարիքն ունենք` սառեցված հակամարտությունների լուծման համար՝ ինչպես մեր եվրոպական շրջանում, այնպես էլ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակում»,- ասել է նա:
Գերմանիայի արտգործնախարարի խոսեքերով՝ Ռուսաստանին անօգուտ է միայն ճնշել, անհրաժեշտ է երկխոսություն սկսել Ուկրաինայի` Եվրոպայի համար վտանգավոր իրավիճակից դուրս գալու ճանապարհներ որոնելու նպատակով։