Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ՌԴ-ն խրախուսում և աջակցում է Հայաստանի տարածքային հավակնություններին Ադրբեջանի նկատմամբ, ապա չի կարող միջնորդ և ռազմավարական գործընկեր լինել մեզ համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը. հայտնում է Minval.az-ը:
«Ինչպե՞ս է Ռուսաստանը (կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ-ն միակողմանի ստանձնել է Արցախի անվտանգության երաշխավորի դերը) տեսնում իր դաշնակցային պարտավորությունները Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների դեպքում: Ինչո՞ւ Ռուսաստանն իր միջնորդական առաքելության շրջանակում չի հայտարարում իր դիրքորոշումը, որ չի երաշխավորի Հայաստանի ռազմական աջակցությունը` կապված երկրի` Ադրբեջանի նկատմամբ աճած տարածքային հավակնությունների հետ»,- գրել է նա:
Ըստ Զուլֆուղարովի` Ռուսաստանի դիրքորոշման երկիմաստությունը վնասում է իրենց երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորությանը:
«Ժամանակն է պատասխանել այդ հարցերին: Ընդ որում` վստահ եմ, որ ՌԴ ղեկավարության հրապարակային, միանշանակ և սկզբունքային դիրքորոշումը կարող է լուրջ փաստարկ դառնալ ՀՀ ղեկավարությանը իրողությունների վերադարձնելու համար… կա՞մ»,- գրել է նա: