|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը անդրադառձել է Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որդեգրված բանաձևին. տեղեկացնում է Haberler-ը:
Բիլգիչի խոսքով՝ Թուրքիայի քաղաքականությունը «հայկական պնդումների» նկատմամբ չի փոխվելու:
Հարցին, թե Թուրքիան Ցեղասպանության հարցում նոր մոտեցում ցուցաբերելո՞ւ է և Բրազիլիայից ետ կանչված թուրք դեսպանը ե՞րբ է վերադառնալու, նա պատասխանել է. «Մեր ԵՄ նախարարը ոչ միայն 1915 թվականի իրադարձությունների, այլ նաև այլ գործոնների մասին հայտնեց, սակայն, ընդհանուր առումով, այդ բանաձևը մեզ համար անընդունելի է: Այսպես կոչված` ցեղասպանության պնդումների հարցում քաղաքականության որևէ փոփոխություն չի լինելու: Այս հարցում մյուս երկրներին ինչ մոտեցում ցուցաբերել ենք, այնպես էլ Բրազիլիայի նկատմամբ ենք ցուցաբերել: Այդ արտահայտությունն առաջին անգամ օգտագործած երկրներում հավատարմագրված մեր դեսպաններին կանչել էինք խորհրդակցությունների, և առայժմ նրանք չեն վերադառնա իրենց պաշտոններին»:
Բիլգիչը դարձյալ կրկնել է թուրք գործիչների՝ «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու» միտքը: