|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության վաղվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացնելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է առավել բարձր թոշակ սահմանել հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայություն իրականացնող սպաների ու ենթասպաների համար:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող` ՀՀ ԶՈւ սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը, լինելով հասցեական` ուղղված լինելով զինծառայողների կոնկրետ խմբի համար լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ ևս կբարձրանա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, պաշտպանությանը և տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անձեռնմխլիությանը ուղղված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործընթացի որակը:
Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: