կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 14:38
Հասարակություն

Զգոն լինելու, ինքնապաշտպանվելու կարիք ունենք. Լիլիթ Գալստյան

Զգոն լինելու, ինքնապաշտպանվելու կարիք ունենք. Լիլիթ Գալստյան

Այսօր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում:

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկացած պետականություն, որը մտահոգ է սեփական երկրի և հասարակության անվտանգությամբ, իր կենսունակությունը, զարգացումն ու ինքնությունն ապահովելու համար պարտավոր է, որպես գերակա ուղղություն, ուսումնասիրել ազգային անվտանգությանը նետված մարտահրավերները և տալ համապատասխան լուծումներ: Ըստ նրա` ցանկացած երկրի ազգային անվտանգությունը տվյալ պետության առանցքային հարցերից մեկն է:

«Այս ամենի հիմքում պետության և հասարակության շահերն են: Մենք անդրադառնալու ենք ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկին` հոգևոր բաղադրիչին: Տարածաշրջանում զարգացող դեպքերի, Հայաստանին նետված արտաքին ու ներքին մարտահրավերների համատեքստում, անշուշտ, մենք գրեթե ամենօրյա անհանգստության կարիք ունենք` հասկանալու` որո՞նք են այս պահին մեր ներքին միասնականությանը միտված մարտահրավերները, օրենսդրական ի՞նչ բացեր կան»,- ասաց Գալստյանը:

Ըստ նրա` հոգևոր անվտանգության բաղադրիչի անտեսումն ազգային անվտանգության համատեքստում, մեղմ ասած, խելամիտ չէ, և մենք զգոն լինելու, ինքնապաշտպանվելու կարիք ունենք: