|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու շրջանում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որից հետո երկինքը պատվել է գորշ ծխի սյունով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։
«Քիչ առաջ Քեշմի հյուսիս-արևմտյան հատվածում պայթյուն է տեղի ունեցել։ Միաժամանակ, կղզու այս հատվածում երկինք է բարձրանում ծխի սյուն»,- հայտնում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։ Պայթյունի պատճառն առայժմ պարզ չէ։