կարևոր
433 դիտում, 22 րոպե առաջ - 2026-11-17 23:28
Աշխարհ

Ֆրանսիայում արհմիությունների ցույցերին մասնակցել է առնվազն 176 հազար մարդ

Ֆրանսիայում արհմիությունների ցույցերին մասնակցել է առնվազն 176 հազար մարդ

Ֆրանսիայում համազգային գործադուլի շրջանակում արհմիությունների կազմակերպած ցույցերն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։ Դրանց մասնակցել է 176 հազար մարդ։

Այս մասին հայտնել է TF1 հեռուստաալիքը։

Բողոքի ակցիաներին աջակցել են նաև դպրոցականների և ուսանողների միությունները։

Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը:

Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում: