կարևոր
346 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-17 18:40
Աշխարհ

Իրանը հերքել է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին տեղեկությունները

Իրանը հերքել է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հարձակման մասին տեղեկությունները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն հրապարակումները, թե Իրանը ծրագրում է «կեղտոտ ռումբ» պայթեցնել կամ քիմիական զենք կիրառել Վաշինգտոնում։ 

«Նրանք, ովքեր նախաձեռնել են Իրանի դեմ ագրեսիան, այժմ փորձում են մեդիա հիմք նախապատրաստել իրենց նենգ մտադրությունների համար՝ հորինելով և տարածելով անհիմն մեղադրանքներ։ Դրանց թվում են The New York Times-ի վերջին հրապարակումները, ինչպես նաև CNN-ի կողմից շրջանառվող կեղծ պատմությունը՝ իբր թե առկա «կեղտոտ ռումբի» մասին։ Նրանք քայլ առ քայլ փորձում են օրինականության պատրանք ստեղծել հետագա ագրեսիայի և վայրագությունների համար»,- X միկրոբլոգու գրել է Բաղային։

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալները ցույց են տալիս, թե Թեհրանը ծրագրեր է մշակում ԱՄՆ մայրաքաղաքում հնարավոր «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ուղղությամբ։