|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ ֆուտբոլային հանրությունը պետք է արձագանքի ֆուտբոլային կոռուպցիային:
«Որոշ մարդկանց գործողությունները ամոթալի և նվաստացուցիչ են ֆուտբոլի համար: Այդ գործողությունները մեզանից պահանջում են փոփոխություններ: Բոլորը կարծում են, որ ես եմ պատասխանատու, բայց ես չեմ կարող միայնակ ստուգել ամեն ինչ և բոլորին: Եթե մարդիկ անում են ինչ-որ անօրինական բան, ապա փորձում են կոծկել դրանք: Կոռուպցիան ոչ մի դեպքում իրավունք չունի ներքաշվել ֆուտբոլային աշխարհ: Հաջորդ ամիսները հեշտ չեն լինելու: Վստահ եմ, որ դեռ շատ դեպքեր կբացահայտվեն»-ասել է Բլատերը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իրավապահ մարմիրնները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյայի: