Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան Audio Kultur ամսագիրը թողարկել է հատուկ թողարկում ու պաստառներ` Հայոց ցեղասպանության թեմայով. տեղեկացնում է armeniangenocide100-ը:
Պաստառներն ու ամսագրի հատուկ համարն աչքի են ընկել նրանով, որ դրանց վրա «Դեռ կանք, դեռ արյունահոսում ենք» արտահայտությունը գրված է իրական արյունով: Բեյրության անկախ ամսագիրը մշակել էր նախագիծը՝ հատկանշելու այն ներդրումը, որն արել է հայ ժողովուրդը երկրի մշակութային կյանքում:
«Լիբանանում նրանց ներդրումները հատկապես նշանակալի են: Սա մի համայնք է, որն իսկապես ամբողջովին ինտեգրվել էր լիբանանյան հասարակությանը, և 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր խմագրական աշխատակազմը որոշել էր ստանձնել նման նախագծի իրականացումը»,- ասել է Audio Kultur ամսագրի գլխավոր խմբագիր Թրես Կոլաչիոն:
Audio Kultur-ը խնդրել էր արվեստի ոլորտում աշխատող 5 լիբանանահայի արյան մի սրվակ նվիրաբերել, որը պետք է խառնվեր կարմիր ներկի հետ՝ «Դեռ ապրում ենք, դԴեռ արյունահոսում ենք» բառերը ամսագրի շապիկին տպելու համար:
«Արյան բոլոր դոնորները շփոթվել էին մեր մոտեցումից: Կարծում եմ՝ այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի, որը հեշտ չէ նկարագրել: Մենք լսել էինք բռնաբարության, սպանության, խոշտանգումների և գոյատևման պատմություններ: Սա շատ հուզական մի գործընթաց էր, որը մեզանից որևէ մեկը երբեք չէր ապրել: Ակնհայտ է, որ սա մռայլ փորձ էր, սակայն այն իսկապես ոգեշնչող է»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիրը:
Լիբանանում ապրում է հայերի ամենամեծ համայնքներից մեկը: Նրանցից շատերը 1915 թվականի Ցեղասպանությունից փրկվելու համար Լիբանան արտագաղթածների ժառանգներն են: