կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 18:25
Մշակույթ

2012-ին տպագրվել է 1922 գիրք

2012-ին տպագրվել է 1922 գիրք

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական-հոբելյանական հանձնաժողովի նիստում ամփոփել է 2012-ին Գրատպության 500-ամյակի հետ կապված միջոցառումները:

 

Ըստ նախարարի, կարևոր էր հայ գրավոր ժառանգության բազմակողմանի ներկայացումը աշխարհի թանգարաններում և գրադարաններում` ցուցահանդեսներ բացվեցին աշխարհի հայատառ գրատպության կենտրոններում՝ Վենետիկում, Ամստերդամում, Վիեննայում, Փարիզում, Բուխարեստում, Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Սոֆիայում, Թբիլիսիում, Մայնցում, Երևանում, Շուշիում։

 

«Բացառիկ էր Վենետիկի Կոռեռ և Հնագիտության թանգարաններում ու Մարչանա ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված 200 ցուցանմուշները բերված էին Հայաստանից, Ֆրանսիայից և Իտալիայի ամբողջ տարածքից: Հայաստանը մասնակցել է գրքի միջազգային 14 տոնավաճառների՝ Ժնևի, Բուենոս-Այրեսի, Լոս- Անջելեսի, Մինսկի, Փարիզի, Բոլոնիայի, Սալոնիկի, Սանկտ–Պետերբուրգի, Վարշավայի, Թեհրանի, Աշխաբադի, Մոսկվայի, Ֆրանկֆուրտի, որոնցից չորսին՝ հատուկ կարգավիճակով»,-ասել է նախարարը` հավելելով, որ 2012 թվականը շատ արդյունավետ էր նաև միջազգային համագործակցության տեսանկյունիցՀայաստանյան կառույցներն անդամակցեցին այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են Հրատարակիչների միջազգային ասոցիացիան, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն, Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիան»:

 

Նախարարը կարեւորել է նաեւ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

 

Նախարարը հավաստիացնում է, որ 2012 թ. տպագրվել է 1922 գիրք՝ 2011-ի 1851-ի փոխարեն. միայն պետպատվերով հրատարակվել է 172 գիրք: