Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականին հրապարակված «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը տպագրվել է միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Նախատեսվում է զեկույցը ուղարկել իրավասու պետական մարմիններին, ներառյալ՝ Ազգային ժողով և Կառավարություն, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ, իսկ առողջապահության նախարարը հաստատել է զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ զեկույցում տեղ գտած առաջարկներն իրագործելու ուղղությամբ (մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծեր, աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ և այլն): Զեկույցը եռալեզու տարբերակով հասանելի է այստեղ: