|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնում պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ իրականացվել է ոսկրածուծի` արյունաստեղծ ցողունային բջիջների հերթական 2 փոխպատվաստումը միելոմային հիվանդությամբ տառապող հիվանդներին: Փոխպատվաստման ընթացքին հետևել է Ֆրանկֆուրտի Կլինիկայի (Klinikum Frankfurt (Oder)) ավագ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Ուլրիխ Բիթսը: Նրա գնահատմամբ փոխպատվաստման գործընթացը նորմալ է ընթացել։
Փոխպատվաստումից հետո գերմանացի մասնագետի հետ քննարկվել են լիմֆոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման կիրառությունը այլ ախտաբանությունների ժամանակ:
Նշենք, որ առաջին երկու փոխպատվաստումը հաջող է ընթացել, հիվանդների վիճակը բավարար է: