|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ոստիկանության Կոտայքի բաժնում 1982 թ. ծնված Անահիտ Հ.-ից ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում նստել է թիվ 267 երթուղու ավտոբուսը և իջնելիս նկատել, որ դրամապանակը չկա: Պարզվել է, որ գողացված դրամապանակում եղել է սոցիալական քարտ, 18.000 դրամ, 3.000 ռուբլի և բանկային 3 քարտ, որոնցից մեկի մեջ՝ 25.000 ռուբլի:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ 1962 թ. ծնված Գոռ Զ.-ն 2015 թ. մարտին Աբովյան քաղաքի երթուղային տաքսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Զ.-ն գողացել է նաև Անահիտ Հ.-ի դրամապանակը: Գոռ Զ.-ն կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: