Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մայիսի 9-ին` ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել, և ուղևորուհին բռնել է գողին:
Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, և խոստովանել, որ դրամապանակը թիվ 52 երթուղայինում գողացել է մի կնոջից:
Պարզվել է, որ Լևոն Ա.-ն դրամապանակը գողացել է 1954 թ. ծնված Անահիտ Խ.-ի պայուսակից: Ուղևորուհին գողություն կատարելու պահին բռնել էր գողին: Կատարվում է հետաքննություն: