|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներից ևս 5-ին կալանավորեցին: Տիգրան Պետրոսյանի, Հայկ Հարությունյանի, Դավիթ Մկրտչյանի , Սևակ Մնացականյանի և Արեգ Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշենք, որ նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել 8 անձանց կալանավորման հետ կապված են: ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներովմեղադրանք էր առաջադրվել Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին։