Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով: Նախաքննությունը շարունակվում է: