|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման ենթարկված, հետո նաև ձերբակալված Սևակ Մնացականյանը Երևանի թիվ 147 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է:
Սևակ Մնացականյանի ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո Կենտրոնի դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներով`իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Հիշեցնենք, որ մեղադրյալի հարազատները yerkir.am-ին հայտնել էին, որ միջադեպի ժամանակ Սևակն ընդամենը փորձել է օգնել ընկերոջը, որին ոստիկանները քաշքշում էին, սակայն այդ պահին նրան բռնի ուժով տեղափոխել են բաժին: