կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 13:21
Քաղաքական

Բանակից գողցողների էրեխեքը կա’մ նարկաման են դառնում, կա’մ ղումարբազ. Սեյրան Սարոյանի կանխատեսումը

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Նշենք, որ Սեյրան Սարոյանը խիստ հազվադեպ է ելույթ ունենում ԱԺ ամբիոնից:

Նա նշեց, որ արդեն երկու օր է՝ քննարկվում է հարցը, ամեն ինչ խոսվեց: «Մտածում էի, որ էս հարցը գա, առանց մի բառ խոսալու կընդունվի, որովհետև սենց միասնական հարցեր քիչ են բերվում Ազգային ժողով, որը ժողովրդի օգտին ա, էլի: Հենց փորձեցին ժողովրդի օգտին մի բան անել` էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով բանակից տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չգա, էրեխեքի քթերից ա դուրս գալու: Հլա ես չեմ տեսել, որ բանակից գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն, կամ էրեխեքն են նարկաման դառնում: Նենց որ` էտ թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը: Բայց ապրիլին, էն ա` Նիկոլս կասի, բոլորը միասնական գնացին կռիվ: Ա'յ մարդ, պիտի պատերազմ լինի, որ միասնական լինե՞նք: Մեր պետությունը քյասիբ ա, փող չունի, որտեղի՞ց տա: Ասում եք` գեներալները գող ավազակ են, գյուղ կա՞, որ շուն չլնի: Ենթադրենք 3-4 հոգին էլ անամոթ են, բա սազում ա՞, որ էսօր սաղ խոսում են մեր գեներալների մասին: Փաստորեն, էդ մարդիկ պիտի ամաչե՞ն ֆորմա հագնեն: 1000 դրամն էն ա, որ հաշվեք` ամեն հայ մտել ա եկեղեցի, երկու հատ մոմ ա վառել իրա էրեխեքի համար: Սարգսյանը` Վիգենը, էս փողերը իրանց տուն չի տանելու: Ամենահեշտ բանը մարդուն վարկաբեկելն ա, ցեխ շպրտելն ա, ամոթ ա, ազերբեջանցիք էլ են նայում: Սարքեցինք հայոց պատմություն, էդ ֆեյսբուքներում էլ ինչ ասես գրում են` հարուստները թող փողերը տան… Ա'յ մարդ, հարուստը գրող էլ չի տա: Էս ժողովուրդը ե՞րբ պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահողը: Երեկվանից սկսած` կերան էս նախարարին, նույն հարցը մեկ դեմից են տալիս, մեկ հետևից են տալիս, դե արի, նախարար, մտածի ոնց կռուտիտ էլնես, որ պատասխանես»,- ասաց Սարոյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: