Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական բաժիններից երկուսում սկսվել է քրեական գործերի թվայնացման գործընթացը: ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խոսքով՝ ներկայումս այդ համակարգը փորձում են ներդնել Երևանի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում, իսկ հետագայում նախատեսվում է այդ ծրագիրը ներդնել բոլոր ստորաբաժանումներում, ինչը նաեւ հնարավորություն կտա տնտեսել ֆինանսական ռեսուրները: Ըստ նրա՝ դրա շնորհիվ այլևս անհնար կլինի փոփոխել քրեական գործերը, քանի որ ամեն ինչ կարձանագրվի համակարգչային եղանակով:
Աղվան Հովսեփյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի ստեղծումից հետո 20%-ով համալրվել են քննիչների հաստիքները: Եթե նախկինում քննիչի վարույթում 40-ից ավելի քրեական գործեր կային, ապա այժմ փորձում են այդ կուտակումները նվազեցնել: Իսկ նման պայմաններում անհրաժեշտ է ավելացնել հաստիքների թիվը:
Կոմիտեի նախագահի խոսքով՝ Քննչական կոմիտեի շենքը հարմարեցված է բոլոր պայմաններին, սրահներ կան` նախատեսված քննիչների վերապատրաստումների, լրագրողների հետ հանդիպումների, քննչական գործողություններ անցկացնելու, քաղաքացիների ընդունելությունների համար: