|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Այս մասին սեպտեմբերի 1-ին կայացած ասուլիսում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` նշելով, որ ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով:
«Որևէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ: