Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքական բոլոր ԶԼՄ-ներն արդեն հասցրել են որպես թեժ լուր ներկայացնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, համաձայն որի` մերժվել են երկրի Ազգային ժողովի կողմից կառավարության առաջարկով 2016-ի դեկտեմբերին ընդունված «Հավասարություն և քաղաքացիություն» օրենքի մի շարք դրույթներ:
Նշենք, որ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարել մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելը` դա համարելով կատարված իրադարձությունների մասին կարծիք հայտնելու ազատությանը խոչընդոտում: Այդ որոշման շրջանակներում Հայոց ցեղասպանության ժխտումը ևս չի քրեականացվի:
Haberler-ն այս որոշումը շտապել է որակել «Թուրքիայի կողմից իրավական հաղթանակ»: Հոդվածի հեղինակը նաև չի թաքցրել իր ոգևորությունն այն մասին, որ որոշումը թույլ կտա Ֆրանսիայում այսուհետ հրապարակավ հերքել «1915 թվականի մասին հայկական պնդումները»:
Կայքը հիշեցնում է նաև, որ, նշյալ օրենքի համաձայն, մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակվում էր իբրև «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը պետք է դատապարտվեր 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով: