Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչը դիմել է դատարան՝ բողոքելով հսկող դատախազի՝ իրեն՝ վարույթից հեռացնելու որոշման դեմ: Այս գործն ուշագրավ է այնքանով, որ նախկինում նման նախադեպ չի եղել:
Նշենք, որ քննիչը հեռացվել է Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչի կողմից զգալի չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեaկան գործով դատավարությանը մասնակցելուց:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ուղղակիորեն չի կարգավորում դատախազի որոշումները վերադաս դատախազին բողոքարկելու իրավական ընթացակարգ, քննիչը ՀՀ քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի կարգով առարկել է վերադաս դատախազի որոշման դեմ: Սակայն այս տարվա ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Հարությունյանը պատասխանել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ` դատախազի որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Քննիչը համարում է, որ, իրեն քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելով, խախտել են իր իրավունքներն ու օրինական շահերը: Դատախազը քննիչին վարույթից հեռացնելու որոշման մեջ նկարագրել է մի շարք առերևույթ դատավարական խախտումներ, ըստ էության` քննիչին մեղսագրվել են իրավախախտումներ` կասկածի տակ դնելով նրա մասնագիտական բարեխղճությունը:
Ըստ քննիչի՝ իրեն վարույթից հեռացնելով և դատավարական առերևույթ խախտումներ վերագրելով` խախտվում են իր՝ որպես քաղաքացու, սահմանադրական իրավունքները, մասնավորապես` անմեղության կանխավարկածն ու արդյունավետ պաշտպանության իրավունքը: