Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի նիստում որոշում է կայացվել ՀՀԿ շարքերից հեռացնել «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին: Տեղեկացնենք, որ 1in.am-ի հետ զրույցում Արթուր Հարությունյանը հաստատել է այս տեղեկությունը:
Yerkir.am-ը զրուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ` տեղեկանալու համար, թե, նրա կարծիքով, ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվել: Մանվել Բադեյանը, լսելով հարցը, թվացյալ զարմացական տոնով նշեց, որ ինքը չի ճանաչում Արթուր Հարությունյանին: «Ո՞վ է Արթուր Հարությունյանը, ես չեմ ճանաչում նրան: Ո'չ միջադեպը գիտեմ, ո'չ պատճառը, ո'չ էլ իրեն եմ ճանաչում»,- ասաց նա:
Երբ «լուսավորեցինք», որ խոսքը «Քինդ սե լյուքս» ընկերության սեփականատիրոջ` Պալաչի մասին է, Բադեյանն ասաց. ««Քինդ սե լյուքս»»-ն ի՞նչ է»:
Մեր հեռախոսազրույցի վերջում նա բավականին կտրուկ տոնով ասաց. «Քո կարծիքով` նենց ամոթ ա, հա՞, նրան չճանաչելը»: