Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր «Սինջար եզդիների ազգային միավորման» մի քանի անդամներ հանդիպել են Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդից հայտնում են, որ Շարմազանովի հետ հանդիպման ընթացքում իրենք տեղեկացրել են, որ եզդի համայնքը վրդովված է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի պահվածքից և պահանջում է, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի եզդի ժողովրդից:
Եզդիները Շարմազանովին տեղեկացրել են, որ Մանվել Բադեյանը հետագայում նշել էր, որ ինքը չի ասել` փողոցում կանգնած եզդի, այլ ասել է` փողոց մաքրող եզդի: Այս արտահայտությունը ևս իրենց համար վիրավորական է, քանի որ փողոց մաքրելը եզդու կարգավիճակ չէ:
«Հանդիպումից հետո «Սինջար»-ը հարկ է համարում տեղեկացնել բոլոր եզդիներին, որ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նպատակ չի ունեցել վիրավորելու եզդիներին և ներողություն է խնդրում բոլոր եզդիներից այդ միջադեպի համար»,- ասվում է միավորման տարածած հաղորդագրության մեջ: