|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով ««Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, որը գտնվում է Աբովյանում, սնանկ է ճանաչվել։ Իսկ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գևորգ Ավագյանը։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել Է այս տարվա ապրիլի 4-ին։ Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին։ Ի դեպ, հեռուստաընկերությունից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։