կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 15:56
Քաղաքական

Դե ապրի ինքը. ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը` ՍԴ-ի մասին

Դե ապրի ինքը. ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը` ՍԴ-ի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Հայաստանում չէ և տեղյակ չէ ՍԴ այսօրվա որոշման մասին: Yerkir.am-ի հետ զրույցում նա զարմացավ` լսելով ՍԴ որոշման մասին: «Ամբողջ օրե՞նքն է հակասահմանադրական ճանաչվել, թե՞ օրենքի մի հատվածը… Դե ապրի ինքը: ՍԴ որոշումը ոչ ոք իրավունք չունի կասեցնելու կամ այլ կերպ մեկնաբանելու»,- ասաց Մանվել Բադեյանը: Մեր այն հարցին` արդյո՞ք կառավարության անդամները հիմա աննախանձելի դրության մեջ չեն, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դե, դա իրենցից հարցրեք»: