Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի համոզմամբ` «Ժառանգությունը» որևէ շանս չունի հաջորդ Ազգային ժողովում ներկայացված լինելու, և իրականացնում են այսպիսի բուռն ու ծայրահեղական ակցիաներ, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն է: «Այդպես նրանք փորձում են ավելի երեւացող դարձնել իրենց գործունեությունը`ընդհուպ մինչև ծայրահեղ ակցիաներ` հացադուլ, որ ավելի երևացող դարձնեն իրենց գործունեությունը: Հացադուլը սխալ է բոլոր տեսակետներից` սկսած մարդասիրական առումներով, վերջացրած հետապնդվող խնդիրների լուծմանը հասնելու` իբրև եղանակ»,- ասաց նա` հավելելով, որ ինքը հարգում է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանրապետական պատգամավորը համարում է, որ «Ժառանգությունը» նեղացել է կոալիցիոն հուշագրի ստորագրումից: «Հիմա ի՞նչ, մենք էլ նեղացածի կեցվածք ընդունե՞նք»,- հարցրեց նա ու ինքն էլ պատասխանեց. «Հեշտ է նեղանալ նրանից, որ երկու քաղաքական ուժեր հայտարարել են իրենց համագործակցության մասին…»: Պատգամավորը հավանորեն մոռացել էր, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրել են 3, այլ ոչ թե 2 կուսակցություն:
Իսկ մինչ լրագրողներն ու Արմեն Մարտիրոսյանը ծիծաղում էին` Մանվել Բադեյանը փորձեց ուղղել. «Լավ, երեք քաղաքական ուժեր…», ապա ժպտաց, ի պատասխան այն հարցին, թե ո՞ւմ է մոռացել: