Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էլ ոնց կլինի. այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը մեր այն դիտարկմանը, թե ՕԵԿ-ն էլ կոալիցիայից դուրս եկավ: Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտարարեց որ թեև չի լսել, այլ միայն կարդացել է ՕԵԿ-ի պարզաբանումների մասին` կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ, սակայն համոզված է, որ քաղաքականության մեջ անսպասելի բաներ չեն լինում, և ամեն ինչ կարելի էր ենթադրել:
«Իրենց ընտրությունն է, իրենց իրավունքը: Ես անձամբ դրան շատ հանգիստ եմ վերաբերվում և առանց մեծ ցավի»,- ասաց պատգամավորը:
Հարցին` այսինքն` քաղաքական մեծամասնությունը կորցնելու բան չունի՞, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Չեմ համարում, որ որևէ բան կորցրել ենք, պրոլետարիատը չի, էլի»:
Հարցին` ինչպես կմեկնաբանի ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու այն պատճառը, որ երկրում առկա մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, գրագետ կառավարություն, փաստացի` համարելով ներկա վարչապետին այդ հատկանիշներին չհամապատասխանող, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար մի քիչ ծիծաղելի ա էդ տեսակ պատճառաբանությունը, որովհետև` ի՞նչ ա նշանակում` ինձ վարչապետ չտվեցիք, խռովում, գնում եմ.. Ինչ-որ անձնական նեղացվածության պատճառ կա, ի՞նչ ասեմ, եթե իրանք դրա վրա են հիմնվում, թող հիմնվեն»:
Մանվել Բադեյանը նաև հավելեց. «Ամեն մեկի զառանցանքը չեմ համարում, որ պետք ա մեկնաբանել, որովհետև ինչ վերաբերում ա Հովիկ Աբրահամյանին, ապա ինքը շատ լավ ապացուցել ա, որ լավ մենեջեր ա: Աշխատել ա փոխվարչապետ, և մենք տեսել ենք նրա ունակությունները: Եթե մարդը նեղացել ա, որ իրեն չեն նշանակել վարչապետ, և փորձում ա ցեխ շպրտել նրա վրա, ում որ նշանակել են վարչապետ, ապա դա խոսում ա տարրական էթիկայի կանոնները չպահպանելու մասին»: