Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Բաղրամյան պողոտայում նստացույցի 5-րդ օրն է: Դեռևս խնդիրը չի հանգուցալուծվել:
Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ասաց. «Այս պահին ես չեմ տեսնում լուծումը: Ճիշտն ասած, որովհետև քանի դեռ այդ համակարգում մասնագիտական ուսումնասիրություն արված չէ, դժվար է որևէ բան ասել: Մարդկանց բողոքը հասկանալի է, գուցե պայքարի ձևերը կարելի է մի քիչ ուրիշ բան մտածել, որովհետև էս վիճակը ոչ ոքի չի բավարարում` ո\'չ ցուցարարներին, ո\'չ էլ` տարածքի ազգաբնակչությանը, որովհետև ստեղծվել են տրանսպորտային խնդիրներ, ցուցարարների համար էլ դժվար է ուժեղի արևի տակ կանգնել»:
Մանվել Բադեյանը հույս հայտնեց,որ հնարավոր կլինի կազմակերպել վերահսկողություն ՀԷՑ-ի նկատմամբ, մանրամասն հետազոտել, հետագայում էլ ՀԷՑ-ի ամեն մի քայլը ուշադրության ներքո պահել, որովհետև ցանկացած մոնոպոլիա պետք է խիստ վերահսկվի համապատասխան մարմինների կողմից:
Հարցին, թե ճի՞շտ վարվեցին ցուցարարները, որ չգնացին Սերժ Սարգսյանի հետ խոսելու, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, սխալ էր չբանակցելը, որովհետև երկխոսությունը ճիշտ է բոլոր դեպքերում: Պետք է բանակցել, պետք է կոմպրոմիսների գնալ և արդյունք գտնել»:
Իսկ հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ դատախազությունը գործ չի հարուցում ՀԷՑ-ի չարաշահումների պահով, Մանվել Բադեյանը պատասխանեց. «ԱԺ-ն կազմել էր ժամանակավոր հանձնաժողով, որը եզրակացություն կազմեց: Դատախազությանը պետք է որ հետաքրքրեր այդ եզրակացությունը, և ինձ թվում է, որ կհետաքրքի, ի վերջո»: