Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 21-22-ին կմասնակցի Ռիգայի ԵՄ–Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին: Տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, դեռ չկա: Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե Ս.Սարգսյանի աշխատանքային գրաֆիկը թույլ տա, նա կգնա Ռիգա: Ամեն դեպքում, հրավեր Ս.Սարգսյանին ուղարկվել է: Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ գագաթաժողովից հետո՝ մայիսի 25–ին, Լատվիայի խորհրդարանում ԱլԳ կոմպոնենտ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվելու են գագաթաժողովի արդյունքները: Սույն քննարկումներին հայ խորհրդարանականներ էլ են մասնակցելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։