Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին: Նշվում է նաև, որ Վիլնյուս կմեկնեն նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի վարչապետը եւ Բելառուսի ԱԳ նախարարը։
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ո'չ հաստատեց, ո'չ հերքեց այդ տեղեկությունը` ասելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն Վիլնյուսում Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ կհայտարարի պատշաճ ժամկետներում:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, որ Վիլնյուսում Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, սակայն հաստատեց իր այն կարծիքը, որ Վիլնյուսում Հայաստանի հետ ստորագրվելու է փաստաթուղթ, համաձայնագիր կամ պայմանագիր: Նրա խոսքով` սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն իր անդամակցության մասին, ԵՄ տարբեր պաշտոնյաներ հայտարարել էին, որ Հայաստանի հետ կստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը չի հակասի Մաքսային միության ընդհանուր դրույթներին: «Այն մտահոգությունը, որ ունեին մեր ընդդիմադիր գործընկերները, թե ԵՄ-ն խզելու է Հայաստանի հետ հարաբերությունները կամ կասեցնելու է գործընթացնեը, այլևս տեղ չունի, որովհետև դրական միտումներ կան»,- ասաց Հովհաննես Սահակյանը: