|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» թերթը գրում է. «Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում: Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մարտի 5-ին, և միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այդ նախագծով, հիշեցնենք, նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը: Միաժամանակ սա ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարությունների աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան:
Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով՝ իհարկե, կրճատումների սպասելիքով շունչները պահած»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: